Հայ աղջկան հիանալի Cover Կատարումը All I want / Qami Pchi (Sarah Blasko / H.A.Y.Q. cover) երգերի համադրմամբ

Վռամ Վարդանյանը այլևս RapBratLabel-ից չէ:

Վռամ Վարդանյանը իր ֆեսբուքյան էջում գրել է, որ այլևս հանդես չի գալու «RapBratLabel» -ում: Վռամը խմբից դուրս գալու պատճառներ չի նշել:
ֆեյսբուքը փի առ դաշտ ժամանցի կենտրոն թե աշխատանքի վայր

ֆեյսբուքը փի առ դաշտ ժամանցի կենտրոն թե աշխատանքի վայր ինչպես են օգտագործում հայ հասարակության անդամները ֆեյսբուքը և ինչի համարե նախատեսված սոց կայքը: Մենք այս հարցը ուղղել ենք Հայաստանում տարբեր բնագավռի մարդկանց և ձեզ ենք ներկայացնում նրանց պատասխանները:
VARDA-ն իր սեքսուալ կազմվածքով հիացրել է երկրպագուներին (ֆոտո)

VARDA-ն շարունակում է հիացնել իր բազմահազար հետևորդներին: Այս անգամ նա նոր լուսանկար է հրապարայել՝ ցուցադրելով սեքսուալ կազմվածքը:
Շուշաննա Թովմասյանի ու Բեն Ավետիսյանի շնորհավորանքը՝ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ (տեսանյութ)

Այս տարեց զույգը պարզապես գնացել էր կինոթատրոն… այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, անհավատալի է (տեսանյութ)
Հոգնել եմ... Ինձ խաղաղություն է պետք... /Հոգիս ու սիրտս շատ փոթորիների միջով է անցել.../

Արդեն հոգնել եմ` էլ տեղ չկա..
Օրվա աստղագուշակ. հունվարի 3. 2016թ.
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բուռն աշխատանքային գործունեություն ծավալելու համար լավագույն օրը չէ: Ձեզ համար դժվար կլինի ճիշտ գնահատել սեփական ուժերն ու հնարավորությունները: Ճիշտ կանեք, եթե ընդունեք ընկերների առաջարկած օգնությունը:
Պետք է լինել ավելի զգոն շփման ժամանակ: Պետք չէ գնալ նոր ծանոթությունների հետևից, վստահել այնպիսի մարդկանց ում կյանքում առաջին անգամն եք տեսնում: Մտերիմների հետ շփումն ավելի լավ կստացվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Արդյունավետ, բուռն ու հագեցած օր է սպասվում, որը ձեզ հնարավորություն կընձեռի հասնել շատ ու շատ նոր բարձունքների: Դուք էներգիայով լի եք և ոչ մի դեպքում հետ չեք կանգնում ձեր նպատակներից ու չեք նահանջում:
Լավ օր է կյանքի բոլոր ոլորտներում փոփոխությունների համար: Ձեզնից այդքան էլ շատ բան չի պահանջվում: Ընդամենը պետք է չհուսահատվել և չնահանջել առաջին իսկ անհաջողությունից հետո:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Բավական անհանգիստ օր է, որը կարող է ամեն ինչից զատ, բերել նաև տագնապային նորություններ և իրադարձություններ, որոնք էլ իրենց հերթին կարող են ազդել ձեր հետագա պլանների վրա:
Տան գործերը կարող են լինել ավելի ձանձրալի և ոչ հետաքրքիր: Լավ կլինի, եթե հնարավորությւոն ունենաք դրանք հանձնել մեկ ուրիշին, որը դեմ չի լինի օգնել ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հաջող օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Ամենը, ինչ ձեզնից պահանջվում է, գործողությունների պլան կազմելն է և հնարավորության դեպքում չխախտելն ու դրան առավելագույնս հետևելը:
Օրը հարմար է ֆինանսներին ու սեփականությանը վերաբերող հարցեր քննարկելու համար: Կարող եք զբաղվել գնումներով, հատկապես խոշոր, ծրագրել կամ կնքել գործարքներ, որոնք կարող են բավական շահավետ լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բավական հաջող օր է շփման տեսակետից, քանի որ կարողանում եք լեզու գտնել նույնիսկ այն մարդկանց հետ, ում նախկինում չէիք հասկանում ընդհանրապես: Շատ ու շատ թույլ տված սխալներ կկարողանաք ուղղել, եթե ժամանակ չկորցնեք:
Դուք հաջողության եք հասնում այն գործերում, որոնք ուշադրություն են պահանջում նույնիսկ մանրուքների նկատմամբ: Կարող եք զբաղվել կարևոր փաստաթղթային ու ֆինանսական հարցերով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարենպաստ ու հանգիստ օր է: Նույնիսկ ամենաբարդ հարցերը դուք լուծում եք հեշտությամբ՝ առանձնապես ջանքեր չգործադրելով: Հեշտ կլինի նոր համակիրներ ու համագործակցողներ գտնելը, որոնք հետագայում հնարավոր է ընկերանան ձեզ հետ:
Այսօր կարող եք բազմաթիվ բարդ հարցեր լուծել, որոնց վրա արդեն մի քանի ամիս է, ինչ տանջվում էիք: Նշանի տակ ծնված որոշ ներկայացուցիչներ կարող են այնպիսի քայլեր անել, որոնք կփոխեն իրենց հետագա կյանքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հարմար օր է ցանկացած տիպի բարդ հարցերի, այդ թվում և մասնագիտական ու անձնական, քննարկման և լուծման համար: Հին տարաձայնությունները կարող եք հարթել, շփման եզրերգտնել նույնիսկ այն մարդկանց հետ, ում առաջ տանել չէիք կարողանում:
Բարեհաջող օր է սպորտով զբաղվելու համար: Լավ մարզավիճակում եք և դա աննկատ չի մնում: Շրջապատող մարդիկ կուրախացնեն ձեզ բարեմաղթանքներով: Կարող եք անել ոչ խոշոր գնումներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկզբում պետք է ավելի զգույշ լինել, հատկապես ֆինանսական հարցերը լուծելիս: Դուք ավելի հակված եք ծախսել գումարն առանց որևէ անհրաժեշտության ու ծանրութեթև անելու: Սա անհանգստության միակ առիթը կարող է լինել:
Լավ կանցնեն ռոմանտիկ հանդիպումները, հնարավոր են անսպասելի սիրային խոստովանություններ, բացառված չէ նույնիսկ ամուսնության առաջարկը: Կենսական պոտենցիալը բարձր է, ինքնազգացողությունը կլինի լավը ողջ օրվա ընթացքում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը կլինի բարդ հատկապես նրանց համար, ովքեր ռիսկի կդիմեն: Ինչքան էլ, որ ընկերները ձեզ խելամտության դրդեն, դուք միևնույն է զգացմունքների ազդեցության տակ ոչ ադեկվատ քայլեր եք անում:
Անձնական կյանքում ամեն ինչ քիչ թե շատ հարթ ու հանգիստ է ընթանում: Պետք կլինի ուշադրություն և հոգատարություն ցուցաբերել ավագ սերնդի ներկայացուցիչ բարեկամների հանդեպ, նրանք դրա կարիքն ունեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Նախօրոք սկսած գործերը ավարտին հասցնելու համար պետք կլինի նաև չարչարվել: Նոր սկիզբ դնելու համար այս օրն ընդհանրապես հարմար չէ: Այսօր դուք անհամբեր եք, և հենց դա էլ դա էլ չմտածված արարքների պատճառ է դառնում:
Ցանկալի չէ խոշոր գնումներով զբաղվելը, կամ ֆինանսական հարցերի լուծման խնդիրը ձեր վրա վերցնելը: Օրը հարմար չէ փաստաթղթային հարցերով զբաղվելու համար: Կարող եք ժամանակ տրամադրել ընտանիքին և կենցաղին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Չարժե ինչ որ յուրահատուկ բան սպասել այսօրվանից: Հնարավոր են առանձին հաջող պահեր, բայց դժվար թե կարողանաք զգալի արդյունքների հասնել: Օրվա առաջին կեսին կարող եք զբաղվել պաշտոնական գործերով:
Օրվա երկրորդ կեսը կլինի ավելի անհանգիստ և ոչ կենտրոնացված, նույնիսկ եթե հասկանում եք, որ տվյալ պահին պետք է ուշադիր լինել: Ճանապարհորդությունները ավելի շատ ժամանակ կխլեն, քան դուք նախատեսել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը վատ չի դասավորվում, առաջին կեսն ավելի լավ է ծախսել սեփական ուժերը վերականգնելու համար, ոչ թե հույս դնել բախտի վրա: Միայն շատ աշխատելուց հետո կկարողանաք հասնել լավ արդյունքի:
Երկրորդ կեսն ավելի թեթև կանցնի: Այն արդեն ձեզնից մեծ ջանքեր և աշխատասիրություն չի պատճառի: Հնարավոր են ֆինանսական հաջողություններ, նվերներ: Սիրելի էակը կուրախացնի հաճելի անակնկալով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
Աղբյուրը HARTAK.am