Հոգնել եմ... Ինձ խաղաղություն է պետք... /Հոգիս ու սիրտս շատ փոթորիների միջով է անցել.../
14 февраля, 2016 в 8:19,
Нет комментариев

Արդեն հոգնել եմ` էլ տեղ չկա..
Ծովի ալիքների պես հոգիս քամին քշում է մի ափից, մյուսը...ՈՒզում եմ խաղաղվեմ, բայց քամին ավելի խորն է քշում... Ուզում եմ դուրս գալ քամու ճիրաններից...
Խաղաղվել եմ ուզում...
Հոգնել եմ... Ինձ խաղաղություն է պետք...
/Հոգիս ու սիրտս շատ փոթորիների միջով է անցել.../

Ու հիմա ժամանակն է, որ արև շողա, որ հոգիս տաքանա, որ սիրտս հանդարտվի...
Ինչպես նավակը ուժեղ փոթորիկից ու ջրհեղեղից հետո է հանդարտվում...
Խաղաղությու՜ն....Արի՜...Մի թող, որ փոթորիկը նորից տիրի սրտիս...Ելքը ցույց տուր...
<<Արև եմ ուզում... Չեմ ուզում նորից խեղդվեմ ու գերի լինեմ: Ուղակի սփրթնած մեծ սպասումով սպասում եմ հոգուս հանգստությանը ու խաղաղությանը>>...
