ֆեյսբուքը փի առ դաշտ ժամանցի կենտրոն թե աշխատանքի վայր

ֆեյսբուքը փի առ դաշտ ժամանցի կենտրոն թե աշխատանքի վայր ինչպես են օգտագործում հայ հասարակության անդամները ֆեյսբուքը և ինչի համարե նախատեսված սոց կայքը: Մենք այս հարցը ուղղել ենք Հայաստանում տարբեր բնագավռի մարդկանց և ձեզ ենք ներկայացնում նրանց պատասխանները:
-ֆեյսբուքը փի առ դաշտ ժամանցի կենտրոն թե աշխատանքի վայր ինչպես են օգտագործում հայ հասարակության անդամները ֆեյսբուքը և ինչի համարե նախատեսված սոց կայքը:
Գագիկ Սուրենյան - ը պատասխանել է:
Ինֆորմացիան հրապարակվում է և մամուլում և ֆեյսբուքում և հեռուստատեսությամբ: Ըստ իս ֆեյսբուքը ներկա պահին ինֆորմացիա ստանալու ամենաակտուալ կայքերից մեկն է, կարծում եմ Հայաստանում բավականին առաջընթաց կա ֆեյսբուքյան ինֆորմացիայի գրագետ օգտագործման մեջ բացառությամբ մի քանի կայքերի, որոնք շատ ժամանակ տարածում են սխալ և իրականությանը չհամապատասխանող նյութեր:

Այո քանի,որ ֆբ-ն մարդկանց կտրում է առորյա հոգսերից և մարդիկ կարողանում են հաճելին և աշխատանքը մեկտեղեն ինչու ոչ ուղակի իմ կարծիքով ֆբ-ն ժամանցի համար նախատեսված սոցցանց է ոջ թե փիառի և լրատվության:
ՌԵՓԵՐ LILOK- ը պատասխանել է:
Իմ կարծիքով համացանցը հիմա ավելի շատ տեղեկություն ու նորությունա պարունակում , քան օրինակ հեռուստատեսությունները կամ ռադիոն , մարդիկ ավելի շատ համացանցից են օգտվում , հիմնականում ֆեյսբուքից , ես էլ եմ ֆեյսբուքից օգտվողների շարքում գտնվում ։ Ֆեյսբուքը իմ համար շփման միջոցա իմ ծանոթների , ընկերների հետ։ Ու քանի որ զբաղվում եմ ռեփ-ով , հիմնական նորությունները լինում են ֆեյսբուքի իմ կայքում։ Ֆեյսբուքով նաև շփվում եմ էն մարդկանց հետ , ովքեր լսում են , գնահատում են իմ գործերը։
Լրագրող Նարեկ Միրզոյան - ը պատասխանել է:
Ֆեյսբուքը տեղեկատվություն ստանալու կամ փոխանցելու ամենաարագ միջոցներից մեկն է: Սոցցանցի լայն լսարանի շնորհիվ տեղեկատվությունը տարածվում է կայծակնային արագությամբ և նպաստում լրատվամիջոցներում այդ տեղեկատվության նույնքան արագ տարածմանը: Գրեթե բոլոր ԶԼՄ-ները, իրենց ֆեյսբուքյան էջերի միջոցով, հետևում են առաջատար ընկերությունների ներկայացուցիչների էջերի հրապարակումներին և հարկ եղած դեպքում՝ այդ հրապարակումները տեղադրում իրենց կայքերում: Թե որքանով է ֆեյսբուքը տեղեկատվություն ստանալու համար վստահելի միջոց, կարող են փաստել արդյունքները. ուղղակի եկեք հիշենք ապրիլյան քառօրյա պատերազմը: Տեղեկատվությունը ստանում էինք ՊՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջի թարմացումումների միջոցով, և լրատվամիջոցները, հրապարակելով այդ ինֆորմացիան, նշում էին, որ այն ստացել են ՊՆ մամլո խոսնակի ֆեյսբուքյան էջից: Նյութի մեջ տեղադրվում էր նաև ֆեյսբուքյան էջի հասցեն՝ հղումը, որի միջոցով ընթերցողը հանարվորություն ուներ տեսնելու խոսնակի հրապարակումը:
Ֆեյսբուքը նաև ժամանցային, տեղեկատվական, քաղաքական, ծանոթության, մարդկային շփումների լայն հարթակ է:
Մուլտֆիլմերի Ռեժիսյոր Անի Մնացականյանը պատասխանել է:
իմ կարծիքով ֆբ ն մի դաշտ է,որ բոլոր բնագավառում կարողենք օգտագործել: Եկեք մի քանի տարի հետ գնանք օրինակ 2009 թվական ֆբ ն հայաստանում այս մակարդակին դեռ հասած չեր հայ օգտատերերը քիչ եին ֆբ ում չկար այդքան շատ լրատվական կայքեր հակյաստանում ելեկտրոնային դաշտը սառչել էր և հիմա 2016 թվական ֆբ ի շնորհիվ շատացելեն ելեկտրոնայի մամուլները ,հասարակությունը անվճար տեղադրումե հայտարարություններ,անվճար ստեղծում են խումբ և տեղադրում գովազդներ իմ կարծիքով լավե, որ ֆբ ն գործում է Հայաստանում քանի որ իմ կարծիքով ֆբ ն բոլոր ոլորտների համար ստեղցված ցանց է: