վերականգնելու միակ տարբերակը անհայտ ծագումնաբանությամբ դաշտ մտած դրայվ վառչապետն է
27 сентября, 2016 в 18:49,
Нет комментариев

Նորանշանակ վարչապետի մասին մի բան կարող եմ ասել` հանրապետականները պատրաստվում է ընտրությունների: Մանրամասնեմ` մի քանի ամսից կթևակոխենք նոր ընտրական գործընթաց և բոլորիս էլ հասկանալի է, որ արդեն մսխված ռեյտինգը և ռեսուրսը վերականգնելու միակ տարբերակը անհայտ ծագումնաբանությամբ դաշտ մտած դրայվ վառչապետն է, վերջինս ցանկանում է բեկումնային որոշումների միջոցով ապահովել նախընտրական անցնցում ընթացքը:
Իհարկե ոչինչ չունենալով պարոն Կարապետյանի անձի հանդեպ, կարող եմ ասել, որ իրականում տեսանելի է փոփոխություններ իրականացնելու ձգտումը, բայց և կախարդական փայտիկի բացակայության նախապայմանը` փոքրացնում է հաջողության հասնելու հնարավորությունները: Ամենեվին թող կարծիք չձևավորվի, որ դեմ եմ իրավիճակի զարգացմանը, բայց և միևնույն ժամանակ դեմ եմ կարճաժամկետ և սխալ թիրախավորում ունեցող փոփոխություններին:
Լավ կլիներ, եթե մտավախություններս իրականության մոտ չլինեն...
Նյութի աղբյուրը՝Արսեն Արզանյան