Էրեբունի–Երևան տոնակատարությունն այս տարի համեստ կլինի

իջոցառումների ծրագրում չեն ներառվի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը:
Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիք կենցաղային տեխնիկա նվեր կստանա: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր կայացած խորհրդակցության ընթացքում հիշեցրել է, որ դեռ այս տարվա մայիսին վերանայվել է Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի` մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ համապատասխան աջակցություն է ցուցաբերվել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին: Տոնակատարությանը հատկացված գումարները խնայելու հաշվին զոհվածների երեք ընտանիքի հատկացվել է 4 բնակարան:
online Radion-ն Լսել այստեղ
Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am