Կարոտում եմ քեզ, միթե՞ հիշում ես
24 февраля, 2016 в 20:36,
Нет комментариев

Սիրում եմ քեզ, միթե՞ մոռացել ես...
Ա՜խ, այդպիսի բաները մոռանալն անկարելի է...
Կարոտում եմ քեզ, միթե՞ հիշում ես
Լավագույն հիշողությունները հոգու երջանկությունն են...
Իմս, ես այլևս չեմ դիմանում առանց քեզ: Այնքա՜ն ցավոտ է թաքցնել այդ ամենը բոլորից և առավել ևս քեզանից: Մեկ-մեկ ուզում եմ թողնել ամենը ու նետվել գիրկդ, ամու՜ր, շա՜տ ամուր փարվել քեզ ու ասել, որ դու իմն ես, իմ միակը: Ուզում եմ նայել այն հայացքիդ, որը ինձ միշտ, միշտ խելքահան է անում: Ուզում եմ նայել աչքերիդ մեջ ու ասել
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ...

Երբ երկուսից մեկն է տանջվում, դա զգացմունք է, իսկ երբ երկուսով նայելով իրար աչքերում ասում են այն տառապանքների մասին, որը իրավունք չունեն բարձրաձայնելու, ուրեմն դա սր է: Միթե՞ մոռացել ես...Ես ամեն օր եմ հիշում, թե ոնց էիր ինձ ասում, որ ուրախ երաժշտությամբ ինձ իմ հայրական տանից հարս ես դառնելու: Հիշում եմ, որ ասեցիր պետք է ծառայես, իսկ ես առավել ամուր գրկեցի և ասեցի.
-Ես, որ բանակ գնամ կամայորեն Ղարաբաղ եմ գնալու, Եղնիկներ:
- Ի՞նչ, ուզում ես սպանե՞ս ինձ, բանա՞կ, 2 տարի՞, կերազես, քեզ բանակ թողող չկա:
- Վայ իմ աղջիկ, դու չե՞ս թողելու:
- Հա:
- Վայ գիժս, ապրեեեես իմս: Սիրում եմ քեզ:

ՈՒ կարո՞ղ եմ այս ամենից հետո ապրել, առանց քեզ ապրել: Չեմ կարող ու չեմ ուզում: Ես չգիտեմ թե դեռ որքան կդիմանամ այսպես՝ հոգուց փոթորկի ու քո աչքերի տենչանքի զգացումով: Ես պետք է ցուցադրեմ, որ չեմ սիրում քեզ, բայց ամեն օր սպանվում եմ քեզ տեսնելու ու գրկելու անհագ ցանկությունից: Ու միթե՞ սա սեր չի: Եթե ոչ, ապա այդ սեր կոչվածը ինձ այլևս պետք չի: Եվ ահա սա է հոգուս պատվերը....