Բանաստեղծություն նվիրված հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին
7 апреля, 2017 в 3:31,
Нет комментариев

Մայր իմ մի տխրիր ես չեմ մահացել,
Սիրտս է խոցել անգութ թշնամին,
Սրտիս արյունն է դանդաղ ցամաքել,
Ու խառնվել է հայրենի հողին:
Սրտիս արյունը Սուրբ հողն է ջրել,
ԵՒ ծաղիկները ներկել՝ ալ կարմիր,
Ամեն մի ծաղիկ իր սերն է երգել,
Դու նրանց նայիր ու մի վշտացիր,
Իմ կյանքը նվեր է հայրենի հողին:
Չարչարված քեզ պես՝ հողն է սև հագել,
ԵՒ թափառում է իմ անմեռ հոգին,
ԵՒ քո արցունքից շատ է վշտացել,
Դու մի վշտանա՝ հերոս քո որդին,
Հայրենի հողին իր կյանքն է տվել,
Երբեք չի քայլի այնտեղ թշնամին,
Քանի պատիվս արցունք չի թափել...
Հավերժ Փառք

հեղ. Համլետ Հակոբյան