Տան պայմաններում ստեղծեցի իմ առաջին երգը (Լիլոկ)
24 декабря, 2015 в 8:46,
Нет комментариев

POP TOP-ը զրուցել է ռեփեր Լիլիթ Աղայան(Լիլոկ)-ի հետ
-Բարեվ ձեզ լիլիթ, ի՞նչով ձեզ գերեց ռեփ ասպարեզը:
-Անկեղծ ասած ռեփի միջոցով եմ կարողանում արտահայտեմ զգացածս , ներսիս կատարվածը, ռեփի միջոցով եմ կարողանում մտքերս փոխանցեմ դիմացինիս: Ես կիսվում եմ ռեփի հետ: -Քա՞նի տարեկանից եք զբաղվում ռեփ ով: -Ռեփով զբաղվում եմ 16 տարեկանից: -ինչ՞պես որոշեցիք որ պետք է զբաղվեք ռեփով, միթե ձեզ չեր հետաքրքրում այն փաստը, որ հայաստանում աղջիկ ռեփերները շատ չեն և հնարավոր է, որ հանրությունը չընդունի ձեզ: -Շատ էի ուզում , որ ես էլ ունենայ երգեր , որոնք մարդիկ կլսեին , կգնահատեին: Սկզբում չունեի օգնող , գաղափար չունեի , թե ինչպես են կատարվում ձայնագրությունները , բայց փորձելով , հարցուփորձ անելով տան պայմաններում ստեղծեցի իմ առաջին երգը: Էնքան էի տարվել , ուրախացել , որ անկեղծ ասած հանրության կարծիքին էդքան էլ չէի նայում: Բայց եղան և' լավ կարծիքներ, և' վատ կարծիքներ: -Այս պահին ուն՞եք պրոդյուսեր, և ինչ՞ պայմաններում եք ձայնագրվում: -Այո արդեն ունեմ պրոդյուսեր , ձայնագրվում եմ eBòo records-ում , որտեղ սկսում եմ ամեն ինչ զրոյից , մոտակա ժամանակներում կլինի այնտեղից առաջին գործս: Իմ պրոդյուսերությամբ զբաղվում է Վարդանը , հայտնի Fuse անվամբ: -Հայաստանում կա՞ այնպիսի մեկը ու՞մ դուք ձեզ մրցակից էք համարում: -Չէ , ես ոչ մեկին մրցակից չեմ համարում: Ուղղակի անում եմ էն , ինչ գալիսա իմ ներսից , կսրևորը անկեղծ եմ երգերումս: -իսկ ո՞վ է Լիլիթը ռեփ ից դուրս, բացի ռեփ ից ինչով եք զբաղվում, և ինչ՞ նախասիրություններ ունեք : -Ապագա ծրագրավորող եմ , զբաղվում եմ նաև սպորտով` բասկետբոլով, աշխատում եմ: -Այ հետաքրքիր է ո՞րտեղ է աշխատում ռեփեր Լիլիթը: -Որ ասում եք ռեփեռ ու Լիլիթ , մի տեսակ անսովորա հնչում , դեռ իմ մասնագիտությամբ չեմ աշխատում , աշխատում եմ Տաշիր Պիցցայում ... -Ինչ՞ ակընկալիքներ ունեք դուք ռեփ ից և ինչ՞ սպասենք մոտ ապագայում ձեզանից: -Մոտ ապագայում կլինեն լիքը անակնկալներ ( եկեք փակագծերը չբացեմ , անակնկալ մնա էլիի ես մտածում եմ , որ ես ու ռեփը ուղղակի անբաժանելի ընկերներ ենք: -Շատ լավ Լիլիթ շնորհակալ ենք մեզ հետ զրուցելու համար մաղթում ենք ձեզ ամենալավն ու բարին հաջողություն ձեզ: -Ձեզ էլ շատ շնորհակալություն, հաջողություն:
